Եվրո-2026. Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Լիտվայի դեմ խաղում 🎥
Ֆուտզալի Եվրոպայի առաջնության B խմբի վերջին` երրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի (3:3) գրանցեց Լիտվայի թիմի հետ։
Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը հաղթում էր նախ` 2:0, ապա` 3:1 հաշվով, բայց բաց թողեց առավելությունը։
Հայաստանից մեկական գոլ խփեցին Դենիս Նևեդրովը, Միքայել Ղանդիլյանն ու թիմի ավագ Վլադիմիր Սանոսյանը։
3:2 հաշվի ժամանակ Նևեդրովը վրիպեց 10-մետրանոց հարվածից։
Լիտվացիներից դուբլ գրանցեց Էդգարաս Բառնաուսկասը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Գիտիս Վասիլիուսը։
Այսպիսով, Հայաստանի հավաքականը B խմբում 7 միավորով գրավեց առաջին տեղը` դուրս գալով քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Խորվաթիայի թիմի հետ։
Լիտվան 2 միավորով զբաղեցրեց երրորդ տեղն ու ավարտեց պայքարը։
B խմբից պայքարը կշարունակի Ուկրաինայի հավաքականը, որը վերջին տուրում 5:3 հաշվով հաղթեց Չեխիային` 6 միավորով զբաղեցնելով երկրորդ տեղը։ Չեխերը 1 միավորով եզրափակեցին խումբը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml