Եվրո-2026. Հայաստանը հաղթում է Չեխիային առաջին խաղակեսից հետո 🎥
Ֆուտզալի Եվրոպայի առաջնության B խմբի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Կաունասի «Ժալգիրիս Արենայում» մրցում է Չեխիայի թիմի դեմ։
Առաջին խաղակեսից հետո Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը 3:1 հաշվով կամային հաղթանակ է տանում։
Հաշիվը երկրորդ րոպեին չեխերից բացեց Պավել Դրոժդը, սակայն հաջորդ իսկ գրոհին Հայաստանի հավաքականի ավագ Վլադիմի Սանոսյանը խփեց պատասխան գոլը։
7-րդ րոպեին Նիկիտա Խրոմիխը տուգանայինից կատարած հարվածով գրավեց մրցակցի դարպասը` հաշիվը դարձնելով 2:1։
19-րդ րոպեին էլ Չեխճայի խաղացող Տոմաշ Կուդելկան գրավեց սեփական դարպասը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Եվրո-2026-ֆուտզալ, Հայաստանի ֆուտզալի հավաքական, Նիկիտա Խրոմիխ, Ռուբեն Նազարեթյան, Վլադիմիր Սանոսյան, ֆուտզալ, Ֆուտզալի Չեխիայի հավաքական