Եվրո-2024. Սլովենիայի հավաքականի վերջնական հայտացուցակը

Եվրո-2024. Սլովենիայի հավաքականի վերջնական հայտացուցակը

13/06/2024 - 15:57

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է Եվրո-2024-ի բոլոր մասնակիցների վերջնական հայտացուցակները։

Սլովենիայի հավաքականը մրցաշարին կմասնակցի հետևյալ կազմով.

Դարպասապահներ – Վիդ Բելեց (ԱՊՕԵԼ, Կիպրոս), Յան Օբլակ («Ատլետիկո Մադրիդ», Իսպանիա), Իգոր Վեկիչ («Վայլե», Դանիա)

Պաշտպաններ – Յուրե Բալկովեց («Անթալիասպոր», Թուրքիա), Յակա Բիյոլ («Ուդինեզե», Իտալիա), Միխա Բլաժիչ («Լեխ», Լեհաստան), Դավիդ Բրեկալո («Օռլանդո Սիթի», ԱՄՆ), Վանյա Դրկուշիչ («Սոչի», Ռուսաստան), Էրիկ Յանժա («Գուռնիկ Զաբժե», Լեհաստան), Ժան Կարնիչնիկ («Ցելյե»), Յոն Ստանկովիչ («Շտուրմ», Ավստրիա), Պետար Ստոյանովիչ («Սամպդորիա», Իտալիա)

Կիսապաշտպաններ – Տիմի Էլշնիկ («Օլիմպիա Լյուբլյանա»), Ադամ Չերնի, Բենյամին Վերբիչ (երկուսն էլ` «Պանատինայկոս», Հունաստան), Տոմի Հորվաթ («Շտուրմ»), Յոսիպ Իլիչիչ («Մարիբոր»), Յասմին Կուրտիչ («Զյուդտիրոլ», Իտալիա), Սանդի Լովրիչ («Ուդինեզե»), Ադրիան Զելկովիչ («Սպարտակ Տրնավա», Սլովակիա), Նինո Ժուգել («Բուդյո Գլիմտ», Նորվեգիա)

Հարձակվողներ – Ժան Ցելար («Լուգանո», Շվեյցարիա), Բենյամին Շեշկո («Լայպցիգ», Գերմանիա), Անդրաժ Շպորար («Պանատինայկոս»), Ժան Վիպոտնիկ («Բորդո», Ֆրանսիա), Յան Մլակար («Պիզա», Իտալիա)

Հավելենք, որ Մատաժ Կեկի գլխավորած թիմը Եվրոպայի առաջնությունում ընդգրկված է C խմբում և մրցելու է Դանիայի, Անգլիայի ու Սերբիայի հավաքականների դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023