Եվրո-2024. Սերբիան 90+6-րդ րոպեին դրամատիկ ոչ-ոքի կորզեց Սլովենիայից🎥
Եվրո-2024-ի C խմբի երկրորդ տուրում Մյունխենի «Ալիանց Արենա» միմյանց դեմ մրցեցին Սլովենիայի ու Սերբիայի հավաքականները։
Համառ պայքարում անցած խաղում հաղթող չեղավ. գրանցվեց 1:1 հաշիվը։
Մատյաժ Կեկի գլխավորած հավաքականին 69-րդ րոպեին առաջ մղեց Ժան Կարնիչնիկը, իսկ սերբերի պատասխան գոլը 90+6-րդ րոպեին խփեց իտալական «Միլանի» հարձակվող Լուկա Յովիչը։
Սլովենիայի հավաքականը վաստակեց 2 միավոր և C խմբում երկրորդ տեղում է։ Սերբիան ունի 1 միավոր` եզրափակելով խումբը։
Այս խմբի մյուս խաղում միմյանց դեմ կմրցեն Անգլիայի ու Դանիայի հավաքականները
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Ժան Կարնիչնիկ, Լուկա Յովիչ, Մատիաժ Կեկ, Սերբիայի հավաքական, Սլովենիայի հավաքական