Եվրո-2024. Ուկրաինան տպավորիչ comeback արեց Բոսնիայի դեմ խաղում` դուրս գալով անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ 🎥
Եվրո-2024-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչում Ուկրաինայի հավաքականը Զինիցայի «Բիլինո Պոլե» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց Բոսնիա և Հերցեգովինայի դեմ։
Ուկրաինացիների համար հանդիպումը ծանր ընթացք ստացավ. Սերգեյ Ռեբրովի թիմը 56-րդ րոպեին Նիկոլայ Մատվիենկոյի ինքնագոլից հետո հայտնվեց պարտվողի դերում։
Այդուհանդերձ, հյուրորը խաղավերջում կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու տպավորիչ comeback անել` հաղթելով 2:1 հաշվով։
Ուկրաինայի կազմից 85-րդ ու 88-րդ րոպեբերին աչքի ընկան համապատասխանաբար Ռոման Յարեմչուկն ու Արտյոմ Դովբիկը։
Այսպիսով, Ուկրաինայի հավաքականը դուրս եկավ Եվրո-2024-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչ, որտեղ Լեհաստանի Վրոցլավ քաղաքում մրցելու է Իսլանդիայի դեմ։ Հանդիպումը կկայանա մարտի 26-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արտյոմ Դովբիկ, Բոսնիա և Հերցեգովինա, Եվրո-2024, Եվրո-անցումային հանդիպումներ, Եվրո-որակավորման-փուլ, Ուկրաինայի հավաքական, Ռոման Յերեմչուկ, Սերգեյ Ռեբրով