Եվրո-2024. Հունգարիան 90+10-րդ րոպեին թրիլերային հաղթանակ կորզեց Շոտլանդիայից 🎥

Եվրո-2024. Հունգարիան 90+10-րդ րոպեին թրիլերային հաղթանակ կորզեց Շոտլանդիայից 🎥

24/06/2024 - 01:34

Եվրո-2024-ի A խմբի երրորդ տուրում Շտուտգարտում միմյանց դեմ մրցեցին Շոտլանդիայի ու Հունգարիայի հավաքականները։

Հանդիպումն ունցավ անչափ թրիլերային ավարտ. հունգարացիները հաղթանակ կորզեցին 90+10-րդ րոպեին։ Մարկո Ռոսիի գլխավորած հավաքականին հաղթանակ պարգևեց Կևին Չոբոտը։

A խմբում երրորդ տուրում կայացել է ևս մեկ հանդիպում.

Շվեյցարիա 1:1 Գերմանիա

Խումբը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.

  1. Գերմանիա – 7 միավոր
  2. Շվեյցարիա – 5
  3. Հունգարիա – 3
  4. Շոտլանդիա – 1

Այսպիսով, այս խմբից Գերմանիայի ու Շվեյցարիայի հավաքականները դուրս եկան 1/8 եզրափակիչ։ Հունգարիան խմբային փուլի ավարտից հետո կիմանա լքո՞ւմ է պայքարը, թե՞ դուրս է կխաղա փլեյ-օֆֆ-ում։

Հիշեցնենք, որ խմբերում երրորդ տեղը զբաղեցրած լավագույն չորս հավաքականները նույնպես դուրս են գալու փլեյ-օֆֆ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023