Եվրո-2024. Կայացավ անցումային հանդիպումների վիճակահանությունը
Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Եվրո-2024-ի անցումային հանդիպումների վիճակահանությունը։
Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը.
A դիվիզիոն
Լեհաստան – Էստոնիա
Ուելս – Ֆինլանդիա
Եզրափակիչ խաղում տանտերը կլինի Ուելս – Ֆինլանդիա հանդիպման հաղթողը։
B դիվիզիոն
Իսրայել – Իսլանդիա
Բոսնիա և Հերցեգովինա – Ուկրաինա
Եզրափակիչ խաղում տանտերը կլինի Բոսնիա և Հերցեգովինա – Ուկրաինա հանդիպման հաղթողը։
C դիվիզիոն
Վրաստան – Լյուքսեմբուրգ
Հունաստան – Ղազախստան
Եզրափակիչ խաղում տանտերը կլինի Վրաստան – Լյուքսեմբուրգ հանդիպման հաղթողը։
Հավելենք, որ յուրաքանչյուր դիվիզիոնից Եվրո-2024-ի ուղեգիր նվաճելու է միայն մեկ հավաքական։
Փոքրիկ մրցաշարն անցկացվելու է փլեյ-օֆֆ ձևաչափով։ Կիսաեզրափակիչների հաղթողները հանդիպելու են եզրափակիչում, որի ուժեղագույն հավաքականն էլ կնվաճի Եվրոպայի առաջնության ուղեգիր։
Հավելենք, որ անցումային հանդիպումների կիսաեզրափակիչները կկայանան 2024 թ. մարտի 21-ին, եզրափակիչները` մարտի 26-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գերմանիա-2024, Եվրո-2024, Եվրո-անցումային հանդիպումներ, Եվրո-որակավորման-փուլ, Եվրոպայի առաջնություն