Եվրո-2024. Իսպանիան հաղթեց Իտալիային` դուրս գալով 1/8 եզրափակիչ🎥

Եվրո-2024. Իսպանիան հաղթեց Իտալիային` դուրս գալով 1/8 եզրափակիչ🎥

21/06/2024 - 00:51

Եվրո-2024-ի B խմբի երկրորդ տուրում Իսպանիայի հավաքականը Գելզենկիրխենում մրցեց Իտալիայի թիմի դեմ։

Հանդիպման ամբողջ ընթածքում «ֆուրիա ռոխան» ուներ խաղային տոտալ առավելություն և կարող էր մրցակցի դարպասն ուղարկել բազմաթիվ գոլեր, սակայն Լուիս դե լա Ֆուենտեի սաներն ունեցած գոլային պահերից միայն մեկ իրացրին ու հաղթեցին 1:0 հաշվով։

Իսպանացիների հաղթական գոլը խփեց «Բոլոնիայի» կենտրոնական պաշտպան Ռիկարդո Կալաֆիորին, որը 55-րդ րոպեին գրավեց սեփական դարպասը։

Հանդիպման հերոսներից դարձավ Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, որը կատարեց 8 սեյվ։

Երկրորդ տուրում B խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Խորվաթիա 2:2 Ալբանիա

Խումբն այս պահին ունի հետևյալ տեսքը.

  1. Իսպանիա – 6 միավոր
  2. Իտալիա – 3
  3. Ալբանիա – 1
  4. Խորվաթիա – 1

Այսպիսով, Իսպանիայի հավաքականը վերջիյ տուրից առաջ նվաճեց 1/8 եզարափակիչի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023