Եվրո-2024. Ալբանիան թրիլերային 90+5-րդ րոպեին ոչ-ոքի կորզեց Խորվաթիայից🎥

Եվրո-2024. Ալբանիան թրիլերային 90+5-րդ րոպեին ոչ-ոքի կորզեց Խորվաթիայից🎥

19/06/2024 - 19:01

Եվրո-2024-ի B խմբի առաջին տուրում Խորվաթիայի հավաքականը Համբուրգում մրցեց Ալբանիայի թիմի դեմ։

Խորվաթների համար հանդիպումն անչափ ծանր մեկնարկ ու ընթացք ունեցավ, քանի որ արդեն 10-րդ րոպեին Կազիմ Լաչին առաջ մղեց Ալբանիայի հավաքականին։

Մինչև 74-րդ րոպեն Զլատկո Դալիչի թիմը դաշտում շատ իներտ էր գործում և գրեթե ոչ մի գոլային պահ չուներ, սակայն աշխարհի գործող բրոնզե մեդալակիրները կարողացան նախ հավասարեցնել, ապա առաջ անցնել հաշվի մեջ։

Նախ 74-րդ րոպեին Խորվաթիայի հավաքականի կազմից պատասխան գոլը խփեց Անդրեյ Կրամարիչը, ապա 76-րդ րոպեին ալբանացիների կիսապաշտպան Կլաուս Գյասուլան գրավեց սեփական դարպասը։

Խաղավերջում Ալբանիայի հավաքականը նետվեց առաջ` խաղը փրկելու։ Սիլիվինիոյի սաները կարողացան 90+5-րդ րոպեին ոչ-ոքի կորզել. իր սխալն ուղղեց ու հերոսացավ նույն Գյասուլան։

Այպիսով, թրիլերային պայքարում ընթացած խաղում գրանցվեց 2:2 հաշիվը։

Այդ ոչ-ոքիից հետո հավաքականները վաստակեցին առաջին միավորը և եզրափակում են B խումբը։ Ալբանիան լրացուցիչ ցուցաբիշներով երրորդն է, Խորվաթիան` չորրորդը։

Այս խմբի երկրորդ տուրի հաջորդ հանդիպումը կկայանա հունիսի 20-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։ Միմյանց կհանդիպեն Իսպանիայի ու Իտալիայի հավաքականները։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023