Եվրո-2024. 6 ֆուտբոլիստ դարձավ լավագույն ռմբարկու
Գերմանիայում ավարտված ֆուտբոլի Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկու դարձավ միանգամից 6 ֆուտբոլիստ։
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ մրցանակը կիսել են Դանի Օլմոն (Իսպանիա), Հարի Քեյնը (Անգլիա), Կոդի Գակպոն (Նիդերլանդներ), Ժորժ Միկաուտաձեն (Վրաստան), Ջամալ Մուսիալան (Գերմանիա) և Իվան Շրանցը (Սլովակիա)։
Ըստ ՈՒԵՖԱ-ի նոր կանոնադրության` բոլոր ֆուտբոլիստները ստացել են լավագույն ռմբարկուի հատուկ մրցանակ։
Հիշեցնենք, մրցաշարի եզրափակիչում Իսպանիան 2:1 հաշվով հաղթեց Անգլիային և դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դանի Օլմո, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Ժորժ Միկաուտաձե, Իսպանիայի հավաքական, Իվան Շրանց, Կոդի Գակպո, Հարի Քեյն, Ջամալ Մուսիալա