Եվրո-2020․ Ի՞նչ սպասել այսօրվա խաղերից
Այսօր՝ նոյեմբերի 14, մեկնարկում է Եվրո-2020-ի որակավորման փուլի նախավերջին տուրը։ Որոշ խմբերում այսօր շատ բան կդառնա պարզ։ Փորձենք միասին հասկանալ, թե ինչ կարելի է սպասել այսօրվա խաղերից։
Այօսրվա կենտրոնական հանդիպումը միանշանակ տեղի կունենա Պլզենի «Դուսան Արենա» մարզադաշտում, որտեղ A խմբի շրջանակներում Չեխիան կընդունի Բերնարդ Շալանդի Կոսովոյի հավաքականին։
Չեխիան վաստակած 12 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը և հիանալի շանս ունի Եվրոյի ուղեգիր նվաճելու։ Չեխերին այօսր ձեռնտու է նույնիսկ ոչ-ոքի արդյունքը, քանի որ վերջին տուրում հյուրընկալվելու են տուրի հետնապահ Բուլղարիային, իսկ հաղթանակի դեպքում Յարոսլավ Սիլհավիի սաները կապահովեն իրենց տեղը Եվրո 2020-ում։
Նշենք, որ Կոսովոն, քանի որ հաղթել է Ազգերի լիգայի իր խմբում, դեռ հիանալի շանսեր է պահպանում Եվրոյի ուղեգիր նվճալեու։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին։
Խմբի առաջատար Անգլիան, որոշ փորձարկումներ անելով, այսօր նույնպես կփորձի Եվրոյի ուղեգիր ձեռք բերել։ «Ուեմբլիում» կայանալիք հանդիպմանը Մոնտենեգրոյի հավաքականը դժվար թե կարողանա լուրջ դիմադրություն ցույց տա «երեք առյուծներին»։
H խմբում այսօր տեղի կունենա 3 հանդիպում։
Կենտրոնական հանդիպումը տեղի կունենա Թուրքիայի և Իսլանդիայի հավաքականների միջև։ Կարծես թե իսլանդական հեքիաթը մոտենում է ավարտին, քանի որ այս ընտրական փուլում Էրիկ Համրենի սաները չունեին վստահ տեսք։
ԱԱ-2002-ում Թուրքիայի հավաքականին տրիումֆի հասցրած Շենոլ Գյունեշը այս տարի կրկին գլխավորեց ազգային հավաքականը՝ թիմին տալով նոր շունչ։ Նոր երիտասարդ տաղանդների ի հայտ գալով՝ թուրքերը շատ վստահ հանդես եկան ամբողջ ընտրական փուլի ընթացքում, նույնիսկ կարողացան 4 միավոր վաստակել աշխարհի գրոծող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի դեմ երկու խաղերում։ Թուրիքայի հավաքականին ձեռնտու է նաև ոչ-ոքին, որը նրանց հինգերորդ անգամ դուրս կբերի Եվրոպայի առաջնություն։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21։00։
Աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականն այսօր, ամենայն հավանականությամբ, նույնպես կամրագրի իր տեղը Եվրոյում՝ «Ստադ դե Ֆրանսում» մրցելով խմբի հետնապահ Մոլդովայի հավաքականի դեմ։ Ֆրանսիայի հավաքականը մի փոքր անվստահ տեսք ուներ ամբողջ որակավորման փուլի ընթացքում, սակայն, շատերի կարծիքով, նրանք պարզապես ուժերն են խնայում կարևոր խաղերից առաջ։
Իսկ խմբից դուրս գալու բոլոր շանսերը կորցրած Ալբանիայի հավաքականը սեփական հարկի տակ կընդունեի Անդորայի հավաքականին։ Այս խաղն ավելի շատ կկրի ընկերական բնույթ, քանի որ չունի մարզական ոչ մի նշանակություն։
B խմբում պայքարը նույնպես մոտենում է հանգուցալուծմանը։ Այս խմբում իր գլխից վեր ցատկեց Ուկրաինայի հավաքականը՝ ամբողջ ընտրական փուլի ընթացքում կորցնելով ընդամենը 2 միավոր։ Անդրեյ Շևչենկոյի սաներն այսօր հանգստանում են, իսկ Եվրոպայի ու Ազգերի լիգայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը 3 օրվա մեջ կփորձի, ի վերջո, նվաճել բաղձալի ուղեգիրը՝ մրցելով Լիտվայի և Լյուքսեմբուրգի հավաքականների դեմ համապատասխանաբար։
Սերբիայի հավաքականն էլ կփորձի պարզապես ռևանշի հասնել Ուկրինայի հավաքականից 0։5 հաշվով պարտության համար, սակայն նախքան Ուկրաինայի հավաքականին հանդիպելը բալկանյան թիմն այսօր Բելգրադում կմրցի Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ։
Նշենք, որ Լյուբիշա Տումբակովիչի սաները դեռ պահպանում են Եվրո դուրս գալու շանսերը՝ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի միջոցով։
# ԵՎՐՈ-2020