Եվրո-2020. Ֆրանսիան վստահորեն հաղթեց, Ռոնալդուն և թիմակիցները ուժեղ էին սերբերից ?

Եվրո-2020. Ֆրանսիան վստահորեն հաղթեց, Ռոնալդուն և թիմակիցները ուժեղ էին սերբերից ?

08/09/2019 - 00:52

Եվրո-2020-ի որակավորման փուլի շրջանակում կայացել են 3 հանդիպումներ:

B խմբում Սերբիան հյուրընկալել է Պորտուգալիային և պարտվել 2:4 հաշվով: Պորտուգալացիների գոլերը խփել են Կարվալյուն, Գեդեշը, Ռոնալդուն և Բերնարդու Սիլվան, տանտերերից աչքի են ընկել Միլենկովիչը և Միտրովիչը:

H խմբում կայացել է 2 հանդիպում: Ֆրանսիայի հավաքականը 4:1 հաշվով հաղթել է Ալբանիայի հավաքականին. դուբլ է ձևակերպել Կոմանը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ժիրուն և Իկոնեն, իսկ Գրիզմանն էլ վրիպել է 11 մետրանոցից: Հյուրերի միակ գոլը ավելացված ժամանակում 11 մետրանոցից խփել է Չիկալեշին:

Թուրքիա – Անդորրա հանդիպումը ավարտվել է թուրքերի հաղթանակով՝ 1:0:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023