Եվրո-2020 . հաստատվել են 1/4 եզրափակչի հանդիպումների մրցավարական անձնակազմերը
Հուլիսի 2-3-ին կայանալու են Եվրո-2020-ի 1/4 եզրափակչի հանդիպումները։
ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հաստատել է բոլոր 4 խաղերի մրցավական անձնակազմերը։
Շվեյցարիա – Իսպանիա հանդիպումը կսպասարեն անգլիացիները` Մայքլ Օլիվերի գլխավորությամբ, եզրերում նրան կօգնեն Ստյուարտ Բերթն ու Սայմոն Բենեթը, իսկ չորրորդ պաշտոնյա է նշանակցել ռումինացի Օվիդիու Հացեգանը։
Բելգիա – Իտալիա հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել սլովենացի Սլավկո Վինչիչը, ում եզրերում կօգնեն վերջինս հայրենակիցներ Տոմաժ Կալանչնիկը և Անդրաժ Կովաչիչը, չորրորդ պաշտոնյան էլ կլինի արգենտինացի Ֆերնանդո Ռապալինին։
Չեխիա – Դանիա խաղը սպասարկելու է հոլանդացի Բյորն Կույպերսը, եզրային մրցավարները լինելու են Սանդեր վան Ռուկելն ու Էրվին Զենստրան, ովքեր նույնպես Հոլանդիայից են։ Չորրորդ պաշտոնյա է նշանակվել ռուս Սերգեյ Կարսյովը։
Ինչ վերաբերում է քառորդ եզրափակչի վերջին` Ուկրաինա – Անգլիա հանդիպմանը, ապա այն սպասարկելու են գերմանացիները` Ֆելիքս Բրիխի գլխավորությամբ, նրան եզրերում կօգնեն Մարկ Բորշն ու Շտեֆան Լուպը։ Իսպանացի Կառլոս դել սերո Գրանդեն էլ լինելու է այս հանդիպման չորրորդ պաշտոնյան։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բյորն Կյուպերս, ԵՎՐՈ-2020, Մայքլ Օլիվեր, Սլավկո Վինչիչ, Ֆելիքս Բրիխ