Եվրո-2020 -ի խորհրդանշական հավաքականն` ըստ Interfootball-ի հետևորդների
Ավարտվեց Եվրո-2020-ը։ Իտալիայի հավաքականը տիրացավ բաղձալի գավաթին, իսկ այժմ ժամանակն է ամփոփել մրցաշարը։
Դեռ եզրափակիչ հանդիպումից առաջ Interfootball-ը Telegram-ի իր պաշտոնական ալիքում տարբեր հարցումներ տեղադրեց` պարզելու համար երկրպագուների վարկածով մրցաշարի խորհրդանշական հավաքականը։
Այսիպիսով,ըստ Interfootball-ի հետևորդների, Եվրո-2020-ի խորհրդանշական հավաքականն ունի հետևյալ տեսքը.
Դարպասապահ – Յան Զոմեր (Շվեյցարիա)
Պաշտպաններ – Կայել Վոլքեր (Անգլիա), Լեոնարդո Բոնուչի, Ջորջիո Կիելինի, Լեոնարդո Սպինացոլա (բոլորը` Իտալիա)
Կիսապաշտպաններ – Պեդրի (Իսպանիա) Ժորժինիո (Իտալիա), Կևին դե Բրոյնե (Բելգիա)
Հարձակվողներ – Ռահիմ Սթերլինգ (Անգլիա), Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա), Ֆեդերիկո Կիեզա (Իտալիա)
Գլխավոր մարզիչ – Ռոբերտո Մանչինի
Միացեք Interfootball-ի Telegram-ի ալիքին այս հղումով https://t.me/Interfootball_am, որպեսզի մասնակցեք անցկացվող մյուս հարցումներին։
