Եվրո-2024. Վրաստանը չկարողացավ հաջող մեկնարկել` պարտվելով Թուրքիային 🎥

Եվրո-2024. Վրաստանը չկարողացավ հաջող մեկնարկել` պարտվելով Թուրքիային 🎥

18/06/2024 - 21:57

Եվրո-2024-ի F խմբի առաջին տուրում Վրաստանի հավաքականը Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում մրցեց Թուրքիայի դեմ։

Վրաստանի հավաքականը, որը նորամուտը նշեց Եվրոպայի առաջնություններում, համառ պայքարում մրցակցին զիջեց 1:3 հաշվով։

Եվրոներում վրացիների պատմության առաջին գոլը խփեց ֆրանսիական «Մեցի» հարձակվող Ժորժ Միակուտաձեն, որը 32-րդ րոպեին հաշիվը դարձրեց 1:1։

Վինչենցո Մոնտելայի թիմի հաղթական գոլերը խփեց Մերթ Մյուլդուրը, Արդա Գյուլերն ու Քերեմ Ակթյուրքօղլուն։

F խմբում առաջին տուրում կկայանա ևս մեկ հանդիպում.

Պորտուգալիա – Չեխիա

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023