«Ես ցանկանում եմ տիրանալ քեզ». Գրինվուդի ընկերուհին սկանդալային ձայնագրություն և լուսանկարներ է հրապարակել📸
Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի վինգեր Մեյսոն Գրինվուդի ընկերուհին` Հարիեթ Ռոբսոնը, Instagram-ի stories բաժնում սկանդալային ձայնագրություն է հրապարակել, որտեղ լսվում է, թե ինչպես են նրան ստիպում սեռական հարաբերություն ունենալ ինչ-որ տղամարդու հետ։
Ձայնագրությունը զարգանում է հետևյալ կերպ (սկզբից խոսում է տղամարդը, այնուհետև Ռոբսոնը).
– Ես թքած ունեմ, թե դու ինչ ես ցանկանում։ Հարիեթ, բարձրացրու քո գրողի տարած ոտքերը։
– Ո՛չ, ես չեմ ցանկանում սեքսով զբաղվել։
– Թքած ունեմ, թե դու ինչ ես ուզում։ Ձայնդ կտրի՛ր և մի խոսի՛ր ինձ հետ։
– Հերիք է ինձ ցույց տաս քո առնանդամը։
– Ես ուզում եմ քեզ տիրանալ ու թքած ունեմ` դու ցանկանում ես ինձ հետ սեքսով զբաղվել, թե`ոչ, լսո՞ւմ ես։ Ես քեզ նուրբ ասացի, իսկ դու չես լսում։
– Ո՛չ։
Աղբյուրի փոխանցմամբ` հավանական է, որ այդ ձայնագրությունը Հարիեթ Ռոբսոնն արել է հոկտեմբերի 22-ին, քանի որ story բաժնում երևացել է այդ ամսաթիվը։
Նշենք, որ հրապարակումից կարճ ժամանակ անց Ռոբսոնը հեռացրել է այդ story-ն։
Հատկանշական է, որ այդ ձայնագրությունը հրապարակելուց մի քանի ժամ առաջ էլ Հարիեթ Ռոբսոնը լուսանկարներ է հրապարակել, որտեղ նրա մարմնի վրա եղել են տարբեր կապտուկներ , իսկ շրթունքը` պատռված։
Լուսանկարները հրապարակելիս Ռոբսոնը դրանցից մեկի վրա գրել է հետևյալ երկտողը.
«Բոլոր այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են իմանալ, թե իրականում Մեյսոն Գրինվուդն ինչ է ինձ հետ անում»։
«Մանչեսթեր Յունայթեդն» արդեն պաշտոնապես արձագանքել է այդ հրապարակումներին.
«Մենք գիտենք սոցցանցերում տարածված լուսանկարների և մեղադրանքների մասին։ Ակումբը կատարվածի վերաբերյալ այնքան ժամանակ մեկնաբանություն չի տա, մինչև չներկայացվեն հստակ փաստեր ու ապացույցներ։ «ՄՅՈՒ»-ն չի արդարացնում որևէ տեսակի բռնություն»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Հարիեթ Ռոբսոն, Մանչեսթեր-Յունայթեդ, Մեյսոն Գրինվուդ