Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին 📸
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Միլանում ներկա է եղել Իտալիայի Ա սերիայի 25-րդ տուրի «Ինտեր» – «Յուվենտուս» (3:2) հանդիպմանը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Հանդիպումից հետո 46-ամյա մասնագետը հանդիպել է «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը վերահաստատել է, որ այժմ կենտրոնացած է միայն ակումբային կարիերայի վրա։
Մելիքյանն ու 37-ամյա խաղացողը քննարկել են նաև եվրոպական ու հայկական ֆուտբոլին վերաբերող մի շարք հարցեր։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը Հայաստանի հավաքականում հանդես է եկել 2007-2021 թվականներին, 95 խաղում խփել է 32 գոլ, կատարել 25 ասիստ։ Նա ազգային թիմի պատմության մեջ լավագույն ռմբարկուն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ա-սերիա, Եղիշե Մելիքյան, Ինտեր, Հայաստանի-հավաքական, Հենրիխ-Մխիթարյան