ԵԼ. Սլավիա Պրահան ու Շերիֆը ջախջախիչ հաղթանակներ տոնեցին 🎥
Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Սլավիա Պրահան» «Ֆորտունա Արենա» մարզադաշտում մրցեց «Դնեպր-1»-ի դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում չեխական ակումբն ուներ խաղային լուրջ առավելություն և մրցակցին ջախջախեց 3:0 հաշվով։
Յինդրժիխ Տրպիշովսկիի թիմից Իվան Շրանցը դարձավ դուբլի հեղինակ, իսկ Կոնրադ Վալեմն աչքի ընկավ մեկ անգամ։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Շերիֆն» էլ ավելի դաժան գտնվեց բելառուսական ԲԱՏԷ-ի նկատմամբ` մրցակցին ջախջախելով 5:1 հաշվով։
Տիրասպոլը ներկայացնող ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձան Մոմո Յանսանեն ու Դևիդ Անկեյեն, մեկ գոլ էլ խփեց Սեդրիկ Բադոլոն։
ԲԱՏԷ-ի միակ գոլը խփեց Սիդի Բեյնը։
Հավելենք, որ վերոնշյալ երկու դիմակայությունների պատասխան հանդիպումները կկայանան օգոստոսի 17-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԲԱՏԷ, Դնեպր, Եվրոպա-լիգա, Իվան Շրանց, Մոմո Յանսանե, Յնդրժիխ Տրպիշովսկի, Շերիֆ, Սլավիա Պրահա