ԵԼ. Սանչոյի առաջին գոլը հաղթանակ պարգևեց «Ասթոն Վիլային» «Ֆեներբահչեի» դեմ խաղում 🎥
Եվրոպա լիգայի Լիգայի փուլի 7-րդ տուրում «Ասթոն Վիլան» արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթեց «Ֆեներբահչեին»։
Ունայի Էմերիի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց անգլիացի անվանի վինգեր Ջեյդոն Սանչոն։
25-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբում հանդես է գալիս վարձավճարով և նոր ակումբում խփեց առաջին գոլը։ Նրա տրանսֆերային իրավունքը շարունակում է պատկանել «Մանչեսթեր Յունայթեդին»։
«Վիլան» 18 միավորով երրորդն է, «Ֆեները»` 11 միավորով 16-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml