ԵԼ. «Նոայի» հավանական մրցակիցները որակավորման փլեյ-օֆֆ փուլում 📸
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են Հայաստանի չեմպիոն «Նոայի» հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում։
Ակումբը երրորդ փուլում Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլն Ռեդ Իմպսի» արգելքը հաղթարահելու դեպքում կմրցի հետևյալ զույգերից մեկի հաղթողի դեմ.
«Կլուժ» (Ռումինիա) – «Բրագա» (Պորտուգալիա)
ՊԱՕԿ (Հունաստան) – «Վոլֆսբերգեր» (Ավստրիա)
ԱԵԿ Լառնակա (Կիպրոս) – «Լեգիա» (Վարշավա)
«Սերվետ» (Շվեյցարիա) – «Ուտրեխտ» (Նիդերլանդներ)
Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 5-ին` Երևանի ժամանակով 15:00-ից սկսած։
«Լինքոլն Ռեդ Իմպս» – «Նոա» դիմակայության առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 7-ին Ջիբրալթարում, պատասխան մրցավեճը` օգոստոսի 14-ին Աբովյանում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Եվրոպա-լիգա, Լինքոլդ Ռեդ Իմպս, Նոա