ԵԼ. Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» հաղթեց «Մալմյոյին»` էականորեն բարելավելով մրցաշարային դիրքը 🎥
Եվրոպա լիգայի Լիգայի փուլի 7-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» հյուրընկավելիս 1:0 հաշվով հաղթեց Շվեդիայի 2024թ. չեմպիոն «Մալմյոյին»։
Սերբիայի չեմպիոնի հաղթական գնդակը խփեց 17-ամյա կիսապաշտպան Վասիլիե Կոստովը։
Հյուրերի կազմից ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։
Դեյան Ստանկովիչի գլխավորած թիմը 13 միավորով բարձրացավ 9-րդ տեղ, «Մալմյոն» 1 միավորով նախավերջինն է` 35-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml