ԵԼ. Բրայթոնը հաղթեց ԱԵԿ-ին` նվաճելով փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր 🎥
Եվրոպա լիգայի 5-րդ տուրում «Բրայթոնը» B խմբի շրջանակում Աթենքում հյուրընկալվելիս մրցեց ԱԵԿ-ի դեմ։
Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «ճայերը» հաղթեցին 1:0 հաշվով։
Ռոբերտո Դե Ձերբիի թիմին հաղթանակ պարգևեց 55-րդ րոպեին Ժոաո Պեդրոյի դիպում իրացրած 11-մետրանոց հարվածը։
Նշենք, որ բրազիլացի հարձակվողը Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունում խփել է արդեն 5 գոլ և Պիեր-Էմերիկ Օբամեյանգի («Մարսել») հետ գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
B խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Մարսել» 4:3 «Այաքս»
Խումբը 5-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.
- «Մարսել» – 11 միավոր
- «Բրայթոն» – 10
- ԱԵԿ – 4
- «Այաքս» – 2
Հավելենք, որ 5-րդ տուրի արդյունքներով «Մարսելն» ու «Բրայթոնը» նվաճեցին Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։
Անգլիական ակումբը պատմության մեջ առաջին անգամ են հանդես գալու եվրագավաթային որևէ մրցաշարի փլեյ-օֆֆ փուլում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԵԿ, Բրայթոն, Եվրոպա-լիգա, Ժոաո Պեդրո, Ռոբերտո դե Ձերբի