ԵԼ. Բիչախչյանի «Լեգիայի» ու Սերոբյանի «Շերիֆի» մրցակիցները որակավորման առաջին փուլում 📸

ԵԼ. Բիչախչյանի «Լեգիայի» ու Սերոբյանի «Շերիֆի» մրցակիցները որակավորման առաջին փուլում 📸

17/06/2025 - 17:39

ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում` Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։

Լեհաստանի գավաթակիր Վարշավայի «Լեգիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, մրցաշարի այդ փուլում կմրցի ղազախական «Ակտոբեի» դեմ։

Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին Վարշավայում, պատասխան խաղը` հուլիսի 17-ին Ղազախստանում։

Մոլդովայի գավաթակիր «Շերիֆը», որի կազմում էլ խաղում է Հայաստանի հավաքականի մեկ այլ կիսապաշտպան Արթուր Սերոբյանը, պայքարը կսկսի Կոսովոն ներկայացնող «Պրիշտինայի» դեմ դիմակայությունով։

Առաջին խաղը հուլիսի 10-ին կկայանա Տիրասպոլում, իսկ պատասխան մրցավեճը` հուլիսի 17-ին Կոսովոյի մայրաքաղաքում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023