ԵԼ. Բիչախչյանի անզուգական գոլը հաղթանակ է պարգևել «Լեգիային» 🎥
Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Վարշավայի «Լեգիան» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթել է ղազախական «Ատկոբեին»։
Լեհաստանի գավաթակրի միակ ու հաղթական գոլը 25-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը մրցակցի դարպասը գրավել է հեռահար անզուգական հարվածով։
Բիչախչյանը փոխարինվել է 64-րդ րոպեին։
Նշենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը «Լեգիայում» խփել է առաջին գոլը։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 17-ին Ղազախստանում, մեկնարկը` Երևանի ժամանակով 20:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից