ԵԼ. «Բետիսը» ջախջախիչ հաղթանակով դուրս է եկել քառորդ եզրափակիչ 🎥
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բետիսը» սեփական դաշտում 4:0 հաշվով ջախջախել է «Պանատինայկոսին»։
Դիմակայության առաջին խաղում անդալուզյան ակումբը պարտվել էր 0:1 հաշվով։
Պատասխան մրցավեճում Մանուել Պելեգրինիի գլխավորած թիմից գոլերը խփել են Այտոր Ռուիբալը, Սոֆիան Ամրաբատը, Կուչոն և Անթոնին։
«Բետիսը» դիմակայությունում հաղթել է 4:1 հաշվով և պատմության մեջ առաջին անգամ կխաղա Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչում, որտեղ կմրցի պորտուգալական «Բրագայի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml