ԵԼ. Արթուր Սերոբյանի գոլը «Շերիֆի» կազմում 🎥
Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Տիրասպոլի «Շերիֆը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվել է Կոսովոն ներկայացնող «Պրիշտինային»։
Մոլդովայի գավաթակրի միակ գոլը 51-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը` մրցակցին պատժելով կոպիտ սխալից հետո։ 22-ամյա վինգերը «Շերիֆի» կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը։
«Շերիֆն» ընդհանուր դիմակայությունում հաղթել է 5:2 հաշվով և դուրս եկել որակավորման երկրորդ փուլ, որտեղ կմրցի «Ուտրեխտի» (Նիդերլանդներ) դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Արթուր Սերոբյան, Եվրոպա-լիգա, Հայաստանի-հավաքական, Շերիֆ, Պրիշտինա