Եթե վիրուսը չի գալիս Զլատանի մոտ, ապա Զլատանն է գնում նրա մոտ
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը որոշել է անհրաժեշտ միջոցներ հավաքագրել կոնորավիրուսի դեմ պայքարի համար։ Շվեդ հարձակվողը Gofundme պլատֆորմում հայտարարություն է տարածել, որ հավաքագրում է մեկ միլոն եվրո, իսկ ինքը նվիրաբերել է 100 հազար եվրո։
Զլատանը իր այդ քայլը մեկնաբանել է հետևյալ կերպ․
«Իտալիան ինձ շատ բան է տվել։ Ես ավելին եմ ցանկանում տալ այս երկրին, որին սիրում եմ։
Մենք իրապես կարող ենք օգնել հիվանդանոցներին, բժիշկներին և բուժքույրներին, ովքեր անձնազոհ աշխատում են ամեն օր, որպեսզի փրկեն մեր կյանքը։ Ահա թե ինչու այսօր մենք նրանց կողքին ենք։
Եվ հիշեք՝ եթե վիրուսը չի գալիս Զլատանի մոտ, ապա Զլատանն է գնում նրա մոտ»,- գրել է շվեդ հարձակվողն իր Instagram-ի իր էջում։
# Զլատան-Իբրահիմովիչ, կորոնավիրուս, Միլան