Օխ. Եգիպտոսը խոշոր անակնկալ մատուցեց` միավորներ խլելով Իսպանիայից
Տոկիո-2020-ի շրջանակում մեկնարկեց ֆուտբոլային մրցաշարը։
C խմբի շրջանակում Իսպանիայի օլիմպիական հավաքականը մրցեց Եգիպտոսի ընտրանու դեմ։
Հանդիպման առաջին կեսում, ճիշտ է, «ֆուրիա ռոխան» ուներ տարածքային առավելություն, սակայն ոչինչ չկարողացավ առաջարկել մրցակցին` չստեղծելով որևէ իրական գոլային պահ, իսկ առաջին կեսում գոլեր չտեսանք։
Երկրորդ կեսում իսպանացիները մեծացրին առավելութնունը, ճնշում էին գործադրում մրցակցին, բայց գործն իրական գոլային պահերին հասավ միայն խավարտին մոտ, երբ նպաստավոր պահերից վրիպեցին Խեսուս Վալյեխոն և Ռաֆա Միրը։
Ամեն դեպքում, Եգիպտոսի օլիմպիական հավաքանը դիմացավ այդ ճնշմանը և միավորներ խլեց ավելի զորեղ մրցակցից` մատուցելով խոշոր անակնկալ։
Հավելենք, որ C խմբում ընդգրկված են նաև Արգենտինայի և Ավստրալիայի հավաքանները, որոնց միջև հանդիպումը կայանելու է հուլիսի 22-ին` Երևանի ժամանակով 14:30-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եգիպտոսի օլիմպիական հավաքական, Իսպանիայի հավաքական, Իսպանիայի օլիմպիական հավաքական, Տոկիո-2020, Օլիմպիական_խաղեր