Եգիպտացի փարավոնի փայլուն դուբլը․ Լիվերպուլ 2։0 Վոթֆորդ?

Եգիպտացի փարավոնի փայլուն դուբլը․ Լիվերպուլ 2։0 Վոթֆորդ?

14/12/2019 - 18:31

Մեկնարկեց անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրը։ Սեփական հարկի տակ շարունակում է փայլել «Լիվերպուլը»՝ 2։0 հաշվով հաղթելով հետնապահ «Վոթֆորդին»։

Տատներերին հաղթանակ պարգևեց Մո Սալահի դուբլը։ Հատկապես գեղեցիկ ստացվեց նրա երկրորդ գոլը, որը Սալահը հեղինակեց կրնկով կատարած հիանալի հարվածով։

«Լիվերը» վաստակեց 49 միավոր և վստահորեն շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Վոթֆորդը» 9 միավորով անհույս եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Հիշեցնենք, որ այս խաղից հետո, Յուրգեն Կլոպպի սաները մեկնելու են Քաթար՝ մասնակցելու Աշխարհի ակումբային առաջնությանը, և ԱՊԼ-ի հաջորդ տուրի իրենց հանդիպումը բաց են թողնելու։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023