Դրիս Մերտենսը կրկնեց Մարեկ Համշիկի ցուցանիշը
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջ խաղում «Նապոլին» սեփական հարկի տակ մրցեց «Բարսելոնայի» դեմ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
30-րդ րոպեին նեապոլիտանական ակումբին առաջ է մղել բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսը։ Բոլոր մրցաշարերի շրջանակում այդ գոլը դարձել է 121-րդը բելգիացու անվան դիմաց։ Այդ ցուցանիշով Մերտենսը հավասարվել է «Նապոլիի» պատմության լավագույն ռմբարկու Մարեկ Համշիկին՝ կիսելով նրա հետ առաջին երկու հորիզոնականները։
# Բարսելոնա, Դրիս Մերտենս, Մարեկ Համշիկ, Նապոլի, Չեմպիոնների-լիգա