Դրամա «Էնֆիլդում». «Ման. Յունայթեդը» հաղթեց «Լիվերպուլին» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Էնֆիլդ Ռոուդ» ստադիոնում հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»։
«Կարմիր սատանաներից» արդեն 62-րդ վայրկյանին հաշիվը բացեց Բրայան Մբեումոն։
Բաց թողած գոլից հետո Արնե Սլոթի գլխավորած թիմը խաղային լուրջ առավելություն ուներ, սակայն երկար ժամանակ չէր կարողանում խփել պատասխան գոլը. միայն Կոդի Գակպոյի հարվածներից հետո տարբեր դրվագներում գնդակը երեք անգամ դիպավ դարպասաձողին։
78-րդ րոպեին Գակպոն, ի վերջո, խփեց իր գոլն ու հավասարեցրեց հաշիվը։
Այդուհանդերձ, մակունիական գրանդը 84-րդ րոպեին Հարի Մագուայերի գլխով խփած գոլի շնորհիվ հաղթանակ կորզեց։
«Լիվերպուլը» բոլոր մրցաշարերում կրեց չորրորդ անընդմեջ պարտությունը և 15 միավորով երրորդ տեղում է։ «Մանչեսթեր Յունայթեդը» 13 միավորով 9-րդ տեղ բարձրացավ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am