Դրամա «Սան Սիրոյում». «Միլանը» դերբիում հաղթեց «Ինտերին» 🎥
Իտալիայի Ա սերիայի 12-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրո» ստադիոնում քաղաքային հերթական դերբիում 1:0 հաշվով հաղթեց «Ինտերին»։
«Ռոսոներիի» հաղթական գոլը 54-րդ րոպեին խփեց Քրիստիան Պուլիշիչը։
Հանդիպման հերոս դարձավ «Միլանի» դարպասապահ Մայք Մենյանը, որը 5 սեյվ կատարեց, այդ թվում` 74-րդ րոպեին հետ մղելով «ներաձուրիի» կիսապաշտպան Հական Չալհանօղլուի իրացրած 11-մետրանոցը։
Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը 25 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։ Նույնքան միավոր ունի նաև երրորդ տեղը զբաղեցնող «Նապոլին»։ «Ինտերը» մնաց 24 միավորով ու նահանջեց չորրորդ տեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml