Դրամա «Մեստալիայում». Վալենսիան 90+3-րդ րոպեին անչափ կարևոր հաղթանակ կորզեց Վալյալդոլիդի դեմ խաղում🎥
Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրում «Վալենսիան» «Մեստալիա» մարզադաշտում մրցեց «Վալյադոլիդի» դեմ։
Հյուրերը, կարելի է ասել, հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 6-րդ րոպեին Կայլ Լարինն առաջ մղեց «Վալյադոլիդին»։
Հիմնականում հավասար պայքարում ընթացած առաջին կեսում այլևս գոլեր չգրանցվեցին։
Երկրորդ խաղակեսում «չղջիկներն» ունեին խաղային առավելություն և կարողացան բեկել հանդիպման ընթացքը` կորզելով կամային հաղթանակ։
Նախ Ռուբեն Բարախայի թիմից 60-րդ րոպեին աչքի ընկավ Մուկտար Դիախաբին, ապա 90+3-րդ րոպեին հերոսացավ 19-ամյա կիսապաշտպան Խավի Գերան, ով Լա լիգայի շրջանակում խփեց կարիերայի առաջին գոլը։
Այսպիսով, «Վալենսիան» 2:1 հաշվով անչափ կարևոր հաղթանակ տոնեց, ինչից հետո վաստակեց 33 միավոր, լքեց վտանգավոր գոտին և բարձրացավ 16-րդ հորիզոնական։
«Վալյադոլիդը», 35 միավորով, 14-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, Խավի Գերա, Կայլ Լարին, Մուկտար Դիախաբի, Ռուբեն Բարախա, Վալենսիա, Վալյադոլիդ