Դրամա Մանչեսթերում. Յունայթեդը խաղավերջում կամային հաղթանակ կորզեց Վեսթ Հեմի դեմ խաղում🎥
Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։
Գոլազուրկ առաջին 45 րոպեներից հետո հանդիպումը բավական ծանր ընթացք ստացավ «կարմիր սատանաների» համար, քանի որ 54-րդ րոպեին հյուրերը Սայիդ Բենրահմայի ջանքերով առաջ անցան հաշվի մեջ։
Բաց թողած գոլից Էրիկ Տեն Հագը մի շարք փոփոխություններ կատարեց` էականորեն ակտիվացնելով թիմի խաղը, ինչն էլ տվեց իր արդյունքը։
Նախ մանկունյական ակումբը 70-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը. ինքնագոլի հեղինակ դարձավ Նայիֆ Ագերդն, ապա տանտերերը մեծացրին ճնշումն ու խաղավերջում ևս երկու գնդակ ուղարկեցին «մրճահարների» դարպասը, որոնք 90-րդ և 90+5-րդ րոպեներին իրենց անվան դիմաց գրանցեցին համապատասխանաբար Ալեխանդրո Գարնաչոն ու Ֆրեդը։
Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» համառ պայքարում հաղթեց 3:1 հաշվով` նվաճելով Անգլիայի գավաթի 1/4 եզրափակիչի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# FA-Cup, Ալեխանդրո Գարնաչո, Անգլիայի գավաթ, Էրիկ Տեն Հագ, Մանչեսթեր-Յունայթեդ, Նայիֆ Ագերդ, Սայիդ Բենրահմա, Ֆրեդ