Դրամա Լոնդոնում. Լութոն Թաունը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց ԱՊԼ-ի ուղեգիր🎥
Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Անգլիայի նշանակությամբ երկրորդ դիվիզիոնի` Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆ-ի եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Քովենթրի Սիթին» ու «Լութոն Թաունը»։
Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակներից հետո կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։
Խաղի հաշիվը 23-րդ րոպեին բացեց «Լութոն Թաունի» կիսապաշտպան Ջորդան Կլարկը, իսկ «Քովենթրիի» պատասխան գոլը 66-րդ րոպեին խփեց Գուստավո Համերը։
Ակումբները հաղթողին պարզելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար, որի ընթացքում ավելի դիպուկ գտնվեցին «Լութոն Թաունի» ֆուտբոլիստները` հաղթելով 6:5 հաշվով։
Այսպիսով, Ռոբ Էդվարդսի թիմը նվաճեց Պրեմիեր լիգայի ուղեգիր։
Ընդ որում, նշենք, որ «գլխակագործները» պատմության մեջ առաջին անգամ են հանդես գալու Պրեմիեր լիգանում։
Ավելացնենք, որ ակումբը վերջին անգամ Անգլիայի Բարձրագույն դիվիզիոնում հանդես եկել է 1991/92 մրցաշրջանում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Լութոն Թաուն, Չեմպիոնշիփ, Քովենթրի Սիթի