Դրամա Լիսաբոնում. Պորտուգալիան մեծ դժվարությամբ հաղթեց Իռլանդիային 🎥
Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի երրորդ տուրում Պորտուգալիայի ազգային հավաքականը Լիսաբոնի «Ժոզե Ալվալադե» ստադիոնում 1:0 հաշվով հաղթեց Իռլանդիայի թիմին։
Պորտուգալացիները խաղային ու տարածքային հսկայական առավելություն ունեին, սակայն 90+1-րդ րոպեին Ռուբեն Նևեշի գոլի շնորհիվ կարողացան հաղթանակ կորզել։
75-րդ րոպեին Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմից Կրիշտիանու Ռոնալդուն նույնիսկ վրիպեց 11-մետրանոցից. իռլանդացիներին փրկեց դարպասապահ Կուիվին Կելեհերը։
F խմբում երրորդ տուրում ևս մեկ հանդիպում է կայացել.
Խմբի մրցաշարային աղյուսակն այժմ ունի հետևյալ տեսքը.
- Պորտուգալիա – 9 միավոր
- Հունգարիա – 4
- Հայաստան – 3
- Իռլանդիա – 1
Հոկտեմբերի 14-ին այս խմբում կկայանան Իռլանդիա – Հայաստան և Պորտուգալիա – Հունգարիա հանդիպումները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am