Դրամա Լիգա 1-ում. Մոնակոն 90+5-րդ րոպեին բաց թողած գոլի հետևանքով չնվաճեց ՉԼ խմբային փուլի ուղեգիր🎥
Ֆրանսիական Լիգա 1-ի վերջին` 38-րդ տուրում «Մոնակոն» հյուրընկալվելիս մրցեց «Լանսի» դեմ։
Հանդիպման առաջին կեսում տանտերերն ունեին խաղային մեծ առավելություն, որի ֆուտբոլիստները նախքան ընդմիջման գնալը կարող էին մի քանի գնդակ ուղարկել «Մոնակոյի» դարպասը։
Չնայած այդ մեծ առավելությանը` «Լանսն» առաջին կեսում միայն մեկ գոլի հեղինակ դարձավ, որը 30-րդ րոպեին իր անվան դիմաց գրանցեց Պշեմիսլավ Ֆրանկովսկին։
Այդուհանդերձ, տանտերերը նույնիսկ այդ առավելությունը չպահպանեցին. 34-րդ րոպեին «Մոնակոն» իր սակավաթիվ գրոհներից մեկն անկյունայինի խաղարկումից հետո վերածեցին գոլի. աչքի ընկավ Բենուա Բադիաշիլեն։
Կողմերը, ի վերջո, ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։
Երկրորդ կեսի մեկնարկում հակառակ պատկերն էր. Ֆիլիպ Կլեմանի թիմն էր ճնշում գործադրում մրցակցի դարպասի ուղղությամբ ու 62-րդ րոպեին Վիսամ Բեն Յեդերի ջանքերով արդեն «Մոնակոն» առաջ անցավ հաշվի մեջ։
Տևական ժամանակ հյուրերը պահպանում էին հաղթական հաշիվը, և երբ թվում էր, թե «Մոնակոն» կպահպանի հաղթական հաշվիը, 90+5-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո խառնշփոթ իրավիճակում առաջինը կողմնորոշվեց Կևին Դանսոն ու ոչ-ոքի կորզեց «Լանսի» համար։
Այսպիսով, հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով։
«Մոնակոն», որը հաղթել էր նախորդ 9 խաղերում, վաստակեց 69 միավոր և մրցաշարային աղյուսակում նահանջեց 3-րդ հորիզոնական ու կմասնակցի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլին։
«Մոնակոն» 2-րդ հորիզոնականը զիջեց «Մարսելին», որը Չեմպիոնների լիգայում պայքարը կսկսի միանգամից խմբային փուլից։
«Լանսն» էլ, 62 միավորով, առաջնությունն ավարտեց 7-րդ հորիզոնականում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բենուա Բադիաշիլե, Լանս, Լիգա-1, Կևին Դանսո, Մոնակո, Վիսամ Բեն-Յեդեր, Ֆիլիպ Կլեման