Դրամա «Էթիհադում». Քրիսթալ Փելասը 90+5-րդ րոպեին ոչ-ոքի կորզեց Ման. Սիթիից 🎥
Անգլիկական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Քրիսթալ Փելասի» դեմ։
Մինչև 76-րդ րոպեն հանդիպումն անցնում էր «քաղաքաբնակների» մեծ առավելությամբ, և Պեպ Գվարդիոլայի սաներն ունեին երկու գնդակի առավելությամբ։
Այդուհանդերձ, «արծիվները» կարողացան շրջել հանդիպման ընթացքն ու կորզել ոչ-ոքի։
«Սիթիի» կազմից աչքի ընկան Ջեք Գրիլիշն ու Ռիկո Լյուիսը, իսկ հյուրերի գոլերը խփեցին Ժան-Ֆիլիպ Մատետան և Մայքլ Օլիսեն։
Վերջինս իր թիմին պարտությունից փրկեց 90+5-րդ րոպեին` դիպում իրացնելով 11-մետրանոցը։
Այս ոչ-ոքիից հետո «Ման. Սիթին» վաստակեց 34 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։
«Քրիսթալ Փելասը», 17 միավորով, 15-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Ժան-Ֆիլիպ Մատետա, Մայքլ Օլիսե, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Ջեք Գրիլիշ, Ռիկո Լյուիս, Քրիսթալ Փելես