Դրամա «Էթիհադում». Ման. Սիթին ու Չելսին չպարզեցին հաղթողին 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էթիհադ» մարզադաշտում, որտեղ գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» մրցեց «Չելսիի» դեմ։
Համառ պայքարում ընթացած խաղում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։
«Ազնվականների» կազմից հաշիվը 42-րդ րոպեին բացեց Ռահիմ Սթերլինգը, իսկ «քաղաքաբնակների» պատասխան գոլը 83-րդ րոպեին խփեց Ռոդրին։
Այս ոչ-ոքիից հետո Պեպ Գվարդիոլայի թիմը վաստակեց 53 միավոր և 25-րդ տուրի արդյունքներով նահանջեց 3-րդ հորիզոնական։
Լոնդոնյան ակումբը, 35 միավորով, 10-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Մանչեսթեր-Սիթի, Մաուրիսիո-Պոչետինո, Չելսի, Պեպ Գվարդիոլա, Ռահիմ-Սթերլինգ, Ռոդրի