Դրամա F խմբում. ՊՍԺ-ն մեծ դժվարությամբ դուրս եկավ ՉԼ 1/8 եզրափակիչ 🎥
Չեմպիոնների լիգայի վերջին` 6-րդ տուրում կայացան F խմբի հանդիպումբերը։
ՊՍԺ-ն, որը վտանգում էր, առհասարակ, դուրս չգալ մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ, «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Բորուսիա Դորտմունդի» դեմ։
Լուիս Էնրիկեի թիմն առաջին խաղակեսում ուներ խաղային լուրջ առավելություն, սակայն ոչ մի կերպ չկարողացավ բացել հաշիվը։
Դեռ ավելին` երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում` 51-րդ րոպեին Կարիմ Ադեյեմին փարիզյան ակումբին ստիպեց խաղն սկսել դաշտի կենտրոնից` բացելով հաշիվը։
Այդուհանդերձ, դորտմունդյան ակումբի ուրախությունը կարճ տևեց, քանի որ արդեն 56-րդ րոպեին Ուորեն Զայիր-Էմերին հավասարեցրեց հաշիվը։
Հետագայում նոր դարպասի գրավումներ չարձանագրվեցին. հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։
Այդ հանդիպմանը զուգահեռաբար «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Նյուքասլի» դեմ։
Առաջին խաղակեսում «կաչաղակներն» ունեին տոտալ առավելություն և նախքան ընդմիջում Ժոելինթոնի գոլի շնորհիվ բացեցին հաշիվը։
Այդուհանդերձ, երկորդ խաղակեսում «ռոսոներիները» կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնել։
Ստեֆանո Պիոլիի թիմի հաղթական գոլերը խփեցին Քրիստիան Պուլիշիչն ու Սամու Չուկվուեզեն։
F խումբը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.
- «Բորուսիա Դորտմունդ» – 11 միավոր
- ՊՍԺ – 8
- «Միլան» – 8
- «Նյուքասլ» – 5
Այսպիսով, այս խմբից Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ դուրս եկան «Բորուսիա Դորտմունդն» ու ՊՍԺ-ն։
«Միլանը» «Նյուքասլին» հաղթելու շնորհիվ հանդես կգա Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում, իսկ «կաչաղակները» լքեցին եվրագավաթային հետագա պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ժոելինտոն, Կարեմ Ադեյեմի, Միլան, Նյուքասլ, Ուորեն Զայիր-Էմրի, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Սամուել Չուկվուեզե, Քրիստիան Պուլիշիչ