«Դուք վերածվել եք կեղտոտ ծույլերի»․ Ի՞նչ է ասել Վիրջիլն իր խաղընկերներին Բրայթոնի դեմ խաղի 90-րդ րոպեին
I newspaper -ի լրագրող Սեմ Կանինգհեմը պատմել է, թե ինչպես է «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյքը ղեկավարել իր թիմի հարձակվողների խաղը ԱՊԼ-ի 34-րդ տուրի «Բրայթոնի» դեմ հանդիպման 90-րդ րոպեին, երբ մերսիսայդյան ակումբն արդեն հաղթում էր 3։1 հաշվով։
«Սիրում եմ այս ամենը։ Հանդիպման 90-րդ րոպեն է, իսկ հաշիվը 3։1 է։ Չեմպիոնությունն արդեն ամրագրված է։ «Լիվերպուլի» հարձակվողները պրեսինգի չեն ենթարկում «Բրայթոնի» պաշտպաններին։ Ահա, թե ինչ է ասել Վիրջիլ վան Դեյքը իր խաղընկերներին․ «Առա՜ջ տղաներ։ Դուք վերածվել եք կեղտոտ ծույլերի»,- գրել է Կենինգհեմը Twitter-ի իր օգտահաշվում։
Հիշեցնենք, այդ խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 1։3 հաշվով առավելության է հասել «Բրայթոնի» նկատմամբ։ Մերսիսայդյան ակումբը չեմպիոնական տիտղոսն ամրագրել է հունիսի 25-ին՝ 31-րդ տուրում, երբ «Լիվերպուլը» 4։0 հաշվով հաղթեց «Քրիստալ Փելասին», «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 2։1 հաշվով պարտվեց «Չելսիին»։
Մերսիսայդյան ակումբը մինչ այս չեմպիոնությունը վերջին անգամ չեմպիոն էր դարձել 1990 թվակնին, երբ դեռևս Պրեմիեր լիգան չէր ստեղծվել։
# ԱՊԼ, Բրայթոն, Լիվերպուլ, Վիրջիլ-վան-Դեյկ