Դումֆրիսը հայտնվել է իտալական գրանդի ուշադրության կենտրոնում
ՊՍՎ-ի և Հոլանդիայի հավաքականի աջ պաշտպան Դենզել Դումֆրիսը, հնարավոր է, կարիերան շարունակի «Ինտերի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է Նիկոլո Սկիրան, «ներաձուրիները» 25-ամյա պաշտպանին դիտարկում են որպես Աշրաֆ Հակիմիի փոխարինող, ով, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից։
Հաղորդվում է, որ «Ինտերի» շորթ-լիսթում տեղ է գտել նաև «Չելսիի» պաշտպան Դավիդե Ձապակոստան, ով էլ կարող է ներառվել Հակիմիի գործարքում։
Հատկանշական է, որ մարոկկացի լատերալի ծառայություններով հենց «Չելսին» է հետաքրքրված, և խոսակցություններ կան, որ կողմերն ակտիվ բանակցություններ են վարում, սակայն գործարքի ֆինանսական մասով դեռևս որևէ համաձայնություն չկա։
Հավելենք, որ Դենզել Դումֆրիսը ներկա պահին Հոլանդիայի հավաքականի կազմում մասնակցում է Եվրո-2020-ին և մեկնարկային երկու խաղերում դարձել է նույնքան գոլի հեղինակ։
Դումֆրիսը 2018 թ. հանդես է գալիս ՊՍՎ-ում և այս ընթացքում ակումբի կամզում անցկացրել է 124 հանդիպում` դառնալով 16 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աշրաֆ Հակիմի, Դավիդե Ձապակոստա, Դենզել Դումֆրիս, ԵՎՐՈ-2020, Ինտեր, Հոլանդիայի հավաքական, Չելսի, ՊՍՎ, տրանսֆերներ