Դովբիկի ֆանտաստիկ բենեֆիսը! Ժիրոնան կործանեց Սևիլիային 🎥
Իսնականա Լա լիգայի 21-րդ տուրում «Ժիրոնան» սեփական հարկի տակ մրցեց «Սևիլիայի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ կատալոնական ակումբը հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց և մրցակցին ջախջախեց 5:1 հաշվով։
Միչելի թիմից փայլեց Արտյոմ Դովբիկը, ով 13-19-րդ րոպեների ընթացքում երեք անգամ գրավեց Մարկո Դմիտրովիչի պաշտպանած դարպասը` դառնալով հեթ-տրիկի հեղինակ։
Ուկրաինացի հարձակվողը Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում խփել է արդեն 14 գոլ և լագագույն ռմբարկուների պայքարում հավասարվեց ցուցակը գլխավորող Ջուդ Բելինգհեմին («Ռեալ Մադրիդ»)։
«Ժիրոնայի» կազմից մեկական գոլ էլ խփեցին Վիկտոր Ցիգակովն ու Քրիստիան Ստուանին։
Պետք է ընդգծենք, որ «Ժիրոնայի» կազմից երկու գոլային փոխանցում կատարեց բրազիլացի 19-ամյա կիսապաշտպան Սավիոն, ով ընթացիկ մրցաշրջանում արդեն 7 անգամ օգնել է աչքի ընկնել իր թիմակիցներին։
Երիտասարդ ֆուտբոլիստն էլ գլխավորում է լավագույն ասիստների ցուցակը։
«Սևիլիայի» կազմից միակ գոլը խփեց Այզեկ Ռոմերոն, ով բացել էր հանդիպման հաշիվը։
Այս հաղթանակից հետո Միչելի թիմը վաստակեց 52 միավոր և գլխավորեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Սևիլիան», 16 միավորով, 17-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այզեկ Ռոմերո, Արտյոմ Դովբիկ, Ժիրոնա, Լա-լիգա, Միչել, Սավիո, Սևիլիա, Վիկտոր Ցիգանկով, Քրիստիան Ստուանի