Դոմենիկո Կրիշիտոյի ֆանտաստիկ գոլը Նյու-Ինգլանդ Ռևոլուշնի դեմ խաղում🎥
Ամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 26-րդ խաղում «Տորոնտոն» սեփական հարկի տակ մրցեց «Նյու-Ինգլանդ Ռևոլուշնի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։
75-րդ րոպեին «Տորոնտոյի» կազմում ընթացքից կատարած հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ իտալացի անվանի պաշտպան Դոմենիկո Կրիշիտոն` դնելով հանդիպման վերջակետը։
Հավելենք, որ 35-ամյա պաշտպանն առավել հայտնի է «Ջենոայի» (274 խաղ, 30 գոլ և 13 գոլային փոխանցում), «Զենիթի» (224 խաղ, 20 գոլ և 29 գոլային փոխանցում) և Իտալիայի հավաքականի (26 հանդիպում, 2 ասիստ) կազմում ունեցած մրցելույթներով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դոմենիկո Կրիշիտո, իտալիայի հավաքական, ՄԼՍ, Նյու-Էնգլանդ Ռեվոլուշըն, Տորոնտո