Դինամոն Բարսելոնայի դեմ խաղին մեկնել է 3 պատանի դարպասապահներով
Նոյեմբերի 3-ին «Բարսելոնան» սեփական հարկի տակ Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրի շրջանակում մրցելու է Կիևի «Դինամոյի» դեմ։
Ինչպես տեղեկացնում է «Դինամոյի» պաշտոնական կայքը, ակումբում այս խաղից առաջ կորոնավիրուսի լուրջ համաճարակ է բռնկվել։ Միանգամից 9 ֆուտբոլիստներ խաղից առաջ Covid-19-ի դրական թեստ են հանձնել։
Այդ ֆուտբոլիստներն են դարպասապահներ Դենիս Բոյկոն և Գեորգի Բուշանը, պաշտպաններ Վիտալի Միկոլենկոն և Ալեքսանդր Կարավաևը, կիսապաշտպաններ Տոդոր Բալուտան, Միկոլա Շապարենկոն, Դենիս Գարմաշը, ինչպես նաև հարձակվողներ Միկել Դուելունդը և Գեորգի Ցիտիաշվլինին։
Քանի որ ակումբի հիմնական դարպասապահներ Դենիս Բոյկոն ու Գեորգի Բուշանը հասկանալի պատճառներով այս հանդիպմանը չեն կարող մասնակցել, ակումբը «Բարսելոնայի» դեմ խաղին հայտավորել է 3 դարպասապահի, որոնցից ոչ մեկի տարիքը չի գերազանցում 20-ը։
Խաղին հայտավորվել են կիևյան ակումբի երրորդ դարպասապահ Ռուսլան Նեշերետը (18 տարեկան), ինչպես նաև երիտասարդական կազմից Վալենտին Մորգունը (19 տարեկան) և Դենիս Իգնատենկոն (17 տարեկան)։
# Ալեքսանդր Կարավաև, Բարսելոնա, Գեորգի Բուշան, Գեորգի Ցիտիաշվիլի, Դենիս Բոյկո, Դենիս Գարմաշ, Դենիս Իգնատենկո, Դինամո Կիև, Միկել Դուելունդ, Միկոլա Շապարենկո, Չեմպիոնների-լիգա, Ռուսլան Նեշերետ, Վալենտին Մորգուն, Վիտալի Միկոլենկո, Տոդոր Բալուտա