Դիեգո Սիմեոնե. Շատ եմ գնահատում այն, ինչ 5 տարում Գրիզմանն արեց Աթլետիկոյում

Դիեգո Սիմեոնե. Շատ եմ գնահատում այն, ինչ 5 տարում Գրիզմանն արեց Աթլետիկոյում

20/07/2019 - 15:59

«Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Անտուան Գրիզմանի «Բարսելոնա» տեղափոխվելու մասին:

«Սա կարևոր պահ է նրա կարիերայում: Նա տեղափոխվել է բացառիկ թիմ:

Ես շատ եմ գնահատում այն, ինչ 5 տարում Գրիզմանն արեց ակումբում: Ես շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր խաղացել են մեզ մոտ, բայց որոշել են գնալ: Մարդիկ սովորաբար հիշում են վերջին գործողությունները, բայց ես այդպիսին չեմ:

Երբ Գրիզմանը տեղափոխվեց մեզ մոտ, նա խաղում էր եզրում: Ես ասացի նրան, որ նրան պետք է փորձել խաղալ կենտրոնում, նա ինձ հասկացավ և արեց այնպես, ինչպես ես խնդրել էի: Նման բաներն ինձ որպես մարզչի երջանիկ են դարձնում:

Ես շատ եմ սիրում նրան և հիանալի հարաբերություններ ունեմ նրա և իր ընտանիքի հետ:»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023