Դիեգո Ռոսսի Մարշալյանը հրավիրվել է Ուրուգվայի հավաքական
Սույն թվականի հոկտեմբերին Ուրուգվայի հավաքականը երկու պաշտոնական հանդիպում ունի անցկացնելու 2022 թվականին կայանալիք աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում։ Հյուսիսային Ամերիկայի գոտու որակավորման փուլում Օսկար Տաբարեսի սաները հոկտեմբերի 9-ին սեփական հարկի տակ կմրցեն Չիլիի հավաքականի դեմ, իսկ 13-ին՝ կհյուրընկալվեն Էկվադորին։
Սեպտեմբերի 18-ին Օսկար Տաբարեսը հրապարակել է այն խաղացողների ցանկը, որոնք պատրաստվելու են այդ խաղերին։ Այդ խաղացողների ցանկում է հայտնվել նաև հայկական արմատներ ունեցող հարձակվող Դիեգո Ռոսսի Մարշալյանը, ով ներկայումս հանդես է գալիս ՄԼՍ-ը ներկայցնող «Լոս-Անջելեսում»։
22-ամյա եզրային հավաքականը հանդես է եկել Ուրուգվայի տարբեր տարիքային հավաքականներում, իսկ ազգայինից հրավեր ստանում է առաջին անգամ։
# Դիեգո-Ռոսի-Մարաշլյան, Էկվադորի հավաքական, Լոս-Անջելես, ՄԼՍ, Ուրուգվայի հավաքական, Չիլիի հավաքական