Դիեգո Ռոսի Մարշլյանն առաջին գոլն է խփել Ուրուգվայի հավաքականի կազմում![🎥](https://s.w.org/images/core/emoji/14.0.0/svg/1f3a5.svg)
Ուրուգվայի հավաքականն ընկերական խաղում 5:0 հաշվով ջախջախել է Պանամային։
Ուրուգվայցիների կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Դիեգո Ռոսի Մարաշլյանը, ով փոխարինման դուրս եկավ 61-րդ րոպեին։
68-րդ րոպեին 24-ամյա հարձակվողը գլխի դիպուկ հարվածով խփեց Ուրուգվայի 5-րդ գոլը` դնելով հանդիպման վերջակետը։
Հավելենք, որ հայկական արմատներով հարձակվողը «չարուայի» կազմում խփեց իր առաջին գոլը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դիեգո-Ռոսի-Մարաշլյան, ընկերական-հանդիպումներ, Ուրուգվայի հավաքական, Պանամայի հավաքական