Դիեգո Մարադոնա. Ինձ համար պատիվ կլիներ մարզել Արգենտինայում
Արգենտինացի նախքին ֆուտբոլիստ և մարզիչ Դիեգո Մարադոնան հերքել է լուրերը, որ կարող է գլխավորել Լա Պլատայի «Խիմնասիան», որը ներկա պահին Արգենտինայի առաջնության մրցաշարային աղյուսակի հետնապահն է:
«Ցանկանում եմ պարզաբանել, որ չեմ ստացել և չեմ մերժել ոչ մի առաջարկություն արգենտինական ակումբներից: Ոչ մեկի հետ ոչ մի պաշտոնական կապ չի եղել:
Ես առողջ եմ և, իհարկե, ինձ համար պատիվ կլիներ մարզել իմ երկրում: Ինձ միշտ դուր են եկել մարտահրավերները: Բոլորիդ գրկում եմ:»,- գրել է Մարադոնան Instagram-ում: