Դիեգո Կոստային ազատազրկում է սպառնում
«Ատլետիկո Մադրիդի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Դիեգո Կոստան, հնարարվոր է, կանգնի դատարանի առջև։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, 31-ամյա հարձակվողը մեղադրվում է 1,37 մլն եվրո հարկ չվճարելու համար։ Կոստան օրենքը խախտել է դեռևս 2014 թվականին, սակայն գործը սկսել է քննվել միայն 2020 թվականի մայիսին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Իսպանիայի դատախազությունը գործը քննող դատավորից պահանջում է, որպեսզի Կոստան ազատազրկվի վեց ամսով և վճարի 500 հազար եվրո տուգանք։ Նշվում է, որ դատական նիստը պեքտ է տեղի ունենա հունիսի 4-ին։
# Ատլետիկո Մադրիդ, Դիեգո-Կոստա